Երեւանի եւ Թուրքիայի Վան քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարներն այսօր՝ մայիսի 13-ին, հուշագրեր ստորագրեցին։ Հուշագրերը,սակայն ուժի մեջ կմտնեն միայն հայ-թուրքական սահմանի բացվումից հետո։

«Ծրագրերը պատրաստ են, սպասում ենք սահմանի բացմանը»,- նշեց

Վանի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Այհան Ֆիդանը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ հուշագրերը հիմք են դառնալու տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հաղորդակցվելու եւ կապեր հաստատելու համար։

«Ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանան եւ սահմանը բացվի։ Մենք մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ»,-նշեց Այհան Ֆիդանը՝ հավելելով, որ ցանկություն ունեն առաջ տանել համագործակցությունը հատկապես տուրիզմի գծով։ Հայաստանի առեւտրարդյունաբերական պալատիի նախագահ Մարտին Սարգսյանը էլ իր հերթին հավելեց, որ հուշագրերը բացի տնտեսականից, կունենան նաեւ բարոյաքաղաքական նշանակություն։

Հուշագրերը ստորագրելուց հետո թուրքական կողմի ներկայացուցիչը ՀԱՊ-ի նախագահին նվիրեց վանա կատվի նկարով պնակ եւ բոլորին հրավիրեց ներկա գտնվելու սեպտեմբերի 12-ին Վանի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը՝ եկեղեցական արարողությունների համար։ Մարտին Սարգսյանն էլ իր թուրք գործընկերոջը նվիրեց ծիրանի փայտե հուշանվեր եւ Հայաստանի պատմամշակութային վայրերը ներկայացնող հանրագիտարան։