2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսաւմնասիրելու նպատակով ստեղծված, ապա լուծարված փորձագետների Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը արդեն ավարտել են իրենց՝ թվով հինգերորդ զեկույցի աշխատանքները։ Զեկույցը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի վաղը։ Փաստահավաք խմբի անդամների այս զեկույցը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին ուժային կառույցների մասնակցությանը։ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի նախորդ զեկույցները վերաբերել են մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին, մարտի 1-ի դեպքերի ժամանակ հատուկ միջոցների կիրառմանը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից բաժանված զինվորական հագուստներին։ Դրանք, ըստ Փաստահավաք խմբի տվյալների, բաժանվել են օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին, որոնք մասնակցել են մարտի 1-ի գործողություններին։

Հիշեցնենք, որ Փաստահավաք խումբը լուծարվել է անցյալ տարի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի հրամանագրով։