Մայիսի 12-ին Լրագրողների պաշտպանության կոմիտեն (նստավայրը Նյու-Յորք) հանդես է եկել Մերձդնեստրյան հանրապետության իշխանություններին ուղղված պատասխան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ երկրի իրավապահ մարմինների հայտարարությունների համաձայն՝ անկախ լրագրող, այժմ պետական դավաճանության մեջ մեղադրվող Էռնեստ Վարդանյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

«Մենք խիստ մտահոգված ենք, մեր գործընկերոջ վիճակով եւ կոչ ենք անում Մերձդնեստրյան հանրապետության իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել լրագրողին»,-ասել է հիշյալ միջազգային կազմակերպության Եվրասիայի գծով համակարգող Նինա Հովհաննիսյանն ու հավելել. «Տեղական հեռուստաընկերությամբ ցուցադրված անիմաստ տեսանյութը վկայում էր մի բանի մասին, որ այս ողջ ընթացքում Էռնեստ Վարդանյանը գտնվել է անասելի ճնշումների ներքո: Մենք Մոլդովայի իշխանություններին ու միջազգային հանրությանը կոչ ենք անում միավորել ուժերը՝ Վարդանյանին ազատելու համար»: