Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում եւ Մոնղոլիայում ուկրաինական ծխախոտի խտրական հարկում է նկատել: Ինչպես գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան», Կիեւը ծրագրում է խնդիրը լուծել Առւետրի համաշխարհային կազմակերպության մեխանիզմների օգնությամբ, որոնց շնորհիվ Ուկրաինային հաջողվել էր իր շահերն առաջ մղել Վրաստանում:

Թերթը նշում էր, որ Հայաստանը ներմուծվող ծխախոտի վրա խտրական ակցիզներ է սահմանել: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը, որին դիմել է «Ուկրտաբակ» ընկերակցությունը, արդեն սկսել է ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի հետ: Նման խորհրդակցություններ են սպասվում նաեւ Մոնղոլիայի հետ:

Վրաստանում կիրառվող խտրականությունն այն է, որ ակցիզները մեկուկես անգամ գերազանցում էր վրացական սիգարետների ակցիզների գինը: 2009թ. Վրաստանի խորհրդարանը որոշեց ակցիզի ընդհանուր գին սահմանել: