Լատվիայի խորհրդարանը (Սեյմ), ձայների մեծամասնությամբ, առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքային և մարզային պատգամավորի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Ինչպես գրում է «Չաս» թերթը, ըստ այդ օրենքի՝ նախատեսված է, որ ՏԻՄ պատգամավորները, ովքեր չեն տիրապետում լատվիերեն լեզվին, դատարանի որոշմամբ կարող են զրկվել մանդատներից։
Նշենք, որ 2,3 մլն բնակչություն ունեցող Լատվիայում 44 տոկոսը ռուսախոս են, եւ ռուսերենը Լատվիայում ունի օտար լեզվի կարգավիճակ։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով Հայաստանում վերաբացվելու են օտարալեզու դպրոցները:




























