«Արաբկիր բժշկական համալիր» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ ՀՀԿ մարզային ծրագրերը համակարգող հանձնախմբի աջակցությամբ, ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մայիսի 14-17-ը կազմակերպելու է երեխաների առողջությանը նվիրված բուժօգնության բաց դռների օր Արցախում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀԿ մամուլի ծառայությունից, ծրագրի նպատակն է անցկացնել բժշկական զննում մի շարք նեղ մասնագետների կողմից` մանկական նյարդաբան, մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, ուռո-վիրաբույժ, մանկական ալերգոլոգ, ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, իսկ հիվանդության և խնդիրների հայտնաբերման դեպքում բուժումը շարունակել մասնագիտացված կենտրոններում: Տեղում կկատարվեն նաև մի շարք բարդ վիրահատություններ: