«Հայաստանն այլեւս երբեք չի կարող ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի եւ կառավարման մասով Արդարացի կառավարման ցուցիչները»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը` հավելելով. «Այդպիսի եզրակացության կարելի է հանգել ի պատասխան մեր թղթակցի հարցման՝ ՀՀ-ում ԱՍՆ դեսպանությունից ստացված պատասխանից, որում մասնավորապես ասվում է. «ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ։ ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին: ՀՄԿ- ի խորհրդի 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել՝ հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի եւ կառավարման մասով»:
Թերթի` ԱՄՆ դեսպանատան աղբյուրները հաստատել են վերը բերված եզրակացության ճշմարտացիությունը. «ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄԿ-ին կարող է դիմել մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։




























