ԱՄՆ կոնգրեսական Ջերոլդ Նադլերն օրինագիծ է ներկայացրել, որը նպատակ ունի վճարել նախկին Խորհրդային Միությունից ԱՄՆ ներգաղթած անձանց չվճարված թոշակները:

Կոնգրեսականի կայքում զետեղված հայտարարության մեջ ասված է, թե նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթած անձինք բավական երկար ժամանակ անարդար կերպով զրկված են եղել իրենց վաստակած թոշակից:

«Սկզբունքը շատ պարզ է: Եթե դուք տասնամյակներ աշխատում եք եւ մուծումներ եք կատարում կենսաթոշակային հիմնադրամին, դուք իրավունք ունեք թոշակ ստանալու` անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում: Տվյալ օրինագիծը երաշխավորում է, որ ԱՄՆ կառավարությունը կարեւոր դեր է կատարում ռուսախոս ներգաղթյալի թոշակի ստացումն ապահովելու հարցում»,- ասել է կոնգրեսականը: Նա նշել է, որ այսօր տասնյակ հազարավոր ներգաղթյալներ նախկին ԽՍՀՄ-ից թոշակ չեն ստանում: