Հայաստանը հուլիսի 1-ից հանդիսանում է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանը միացել է Միջազգային երկաթուղային փոխադրումների կոնվենցիային դեռ 2011 թ. ապրիլի 1-ին:
Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1985 թ. մայիսի 1-ին: Դրա հիմնական նպատակն է հանդիսանում միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, կատարելագործումը եւ պարզեցումը:




























