2022 թվականի փետրվարի 20-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացածների թիվը Ռուսաստանում վերջին օրվա կտրվածքով ավելացել է 170 699-ով եւ ներկայում կազմում է 15 370 419 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 345 500: Երեկ գրանցվել է մահվան 745 դեպք:
Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ապաքինվել է 12 365 238 մարդ, որոնցից 147 296-ը երեկ է առողջացել:





























