Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոս Մեհմադ Չինարը փորձել է նվաստացնել իր իսրայելցի գործընկեր Էդուարդ Շապիրին: Չինարն իր մոտ է հրավիրել Իսրայելի հյուպատոսին, որպեսզի հայտնի համատեղ մշակութային միջոցառումը` Խորալի սինագոգում նկարների ցուցահանդեսը չեղյալ համարելու մասին: Բանն այն է, որ թուրք հյուպատոսը դիտավորյալ նրան նստեցրել է ցածր բազմոցի վրա, որպեսզի Շապիրն ավելի ցածր տեղում նստի, հաղորդում է Izrus-ը` վկայակոչելով Vesti թերթը:

Մահմեդական աշխարհում դա նվաստացուցիչ է: Աթոռի եւ բազմոցի բարձրությունների տարբերությունը կազմել է 20 սմ:

Նշենք, որ դա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները նման կերպ փորձում են նսեմացնել մեկմեկու: 2010-ի սկզբին Իսրայելի ԱԳ նախարար Դանի Այալոնը հեռուստախցիկների ներկայությամբ ցածր աթոռի էր նստեցրել Թուրքիայի դեսպանին: Ամենայն հավանականությամբ, Չինարը որոշել էր նույնը անել Շապիրի նկատմամբ: