Հեռուստահաղորդավար եւ Կրեմլի առաջատար քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հրաժարվել է բացատրել դեմքի վրա հետքերի հայտնվելը։ «Դա ձեր գործը չէ»,-ասել է նա URA.RU-ի թղթակցին։

Սեպտեմբերի 7-ին Սոլովյովը դեմքի վրա հետքերով հայտնվել է իր Soloviev Live հաղորդմանը։ Դրանից հետո հեռուստահաղորդավարի վնասված մաշկը շպարով ծածկել են։

Ավելի վաղ երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ Ռուսաստան վերադառնալուց հետո պատրաստվում է «ջարդել մի մարդու գլուխը»։ Շատերը  կարծում են, որ Պուգաչովան հենց Սոլովյովին նկատի ուներ։ Նա նաեւ Սոլովյովին խորհուրդ է տվել քիչ ժամանակ հատկացնել քննադատությանը, հակառակ դեպքում նա «կարող է պայթել զայրույթից եւ բռիությունից»։