ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապադոլարիզացման գործընթացն անխուսափելի է համարում։ Տնտեսական հարցերին նվիրված հանդիպման ժամանակ պետության ղեկավարն անդրադարձ է կատարել բյուջետային պրոյեկտավորման թեմային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մեր առաջնահերթությունը մակրոտնտեսական ստաբիլության եւ կայունության պահպանումն է։ Մեզ մոտ դա, ես գիտեմ, սովորական բան է, եւ կան վեճեր, թե ինչին ավելի շատ ուշադրություն դարձնել, որտեղ ավելի շատ միջոցներ հատկացնել կամ ավելի շատ խնայել եւ «անվտանգության բարձիկ» ստեղծել, ինչպես այն ստեղծել նոր պայմաններում եւ ի՞նչ է «անվտանգության բարձիկը» ժամանակակից պայմաններում, երբ մեզ մոտ ապադոլարիզացման հայտնի եւ անխուսափելի գործընթաց է ընթանում»,- հայտարարել է Պուտինը։




























