Վրաստանի նախագահի կողմից  ներում է շնորհվել 171 դատապարտյալի, որոնք այսօր ազատ կարձակվեն:

Այդ մասին  հատուկ ճեպազրույցում հայտարարել է  պատիժների իրականացման եւ իրավական օգնության  նախարար Խաթունե Կալմախելիձեն: Նրա խոսքով` Վրաստանի նախագահը նաեւ կրկնակի կրճատել է 30 դատապարտյալի պատժաչափը:Համաներումը կապված է այսօր Վրաստանում նշվող Աստվածածնի վերափոխության տոնի հետ:

Համաներման արժանացածների թվում կան նաեւ 10 կին, 3 անչափահաս եւ  2 օտարերկրացի: