Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման է  վատ աշակերտի։ Որքան էլ ուսուցիչը փորձում է նրան սովորեցնել, որ 1 + 1 = 2, միեւնույն է նա  շարունակում է հակառակը պնդել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը, մասնավորապես, իր հետ ծրար էր բերել. այնտեղ հավաքված էին Փաշինյանի գրառումներն ու պաշտոնական փաստաթղթերը։ «Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաեւ, որ ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- ասաց Մանուկյանը՝ ակներեւաբար ցույց տալով, թե ինչպես է Փաշինյանը տարբեր տարիներին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում շնորհավորել  Ղարաբաղը անկախության առիթով։

Նա, ինչպես նշեց պատգամավորը, «իր կարճ խելքով» փաստացի շնորհավորել է Ղարաբաղի անկախությունը Խորհրդային Միությունից։

Ընդդիմադրի հավաստմամբ՝ սուտ են  նաեւ  Փաշինյանի այն հայտարարությունները, թե Ղարաբաղը, Մադրիդյան սկզբունքների համաձայն, պետք է մնար Ադրբեջանի կազմում. «Սա գիտակցաբար հնչեցված սուտ է, քանի որ այս փաստաթղթում հստակ մատնանշվում էր հենց Ղարաբաղի հետագա ճակատագիրը»,- շեշտեց պատգամավորը։