Չի բացառվում, որ Ուկրաինայում ավելի շատ ընկերություններ պետք է ազգայնացվեն, եթե, ստեղծված իրավիճակի ֆոնին, դրանց ղեկավարությունը լիակատար աջակցություն չցուցաբերի կառավարությանը, գրում է Financial Times-ը։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները երաշխավորում են, որ մասնավոր ձեռնարկությունները եւ դրանց ղեկավարությունը լիովին կենտրոնացած են երկրի ռազմական ոլորտին եւ տնտեսությանն աջակցելու վրա։

«Մենք պետք է գոյատեւենք. . . սա բոլորի ընդհանուր խնդիրն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով բիզնեսի ազգայնացման հավանականության մասին հարցին։

Ինչպես հավելել է Գալուշչենկոն, եթե երկրի իշխանությունները տեսնեն, որ ինչ-որ մեկը «փորձում է առանձին խաղեր խաղալ եւ չի ձգտում օգնել Ուկրաինային», ապա առանձին որոշումներ կկայացվեն բիզնեսի ձեւի եւ սեփականության, այդ թվում՝ պետական ​​վերահսկողությանն անցնելու վերաբերյալ։

Financial Times-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ մանրամասներ կան այն որոշումների կայացման գործընթացի մասին, որը հանգեցրել է մասնավոր բաժնետերերին բիզնեսի ազգայնացմանը կամ ֆինանսական փոխհատուցմանը: