Աֆղանստանում շարիաթի օրենքներ, այդ թվում՝ քարկոծում, մտրակում եւ հրապարակային մահապատիժներ են ներդնում: Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը փոխանցել է գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադայի ուղերձը, որում նա «պարտադիր» հրաման է արձակել դատավորների խմբի հետ հանդիպումից հետո, հայտնում է The Guardian-ը։
2021 թվականի օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո Ախունդզադան շարունակում է կառավարել Քանդահարից։
«Ուշադիր ուսումնասիրեք գողերի, առեւանգողների եւ ապստամբների գործերը»,- մեջբերում է Ախունդզադային Մուջահիդը: Այն գործերը, որոնք համապատասխանում են հուդուդի եւ քիսասի պայմաններին, դուք պարտավոր եք իրականացնել: Սա շարիաթի որոշումն է եւ իմ պատվիրանը, որը պարտադիր է»:
Իսլամական օրենքի համաձայն՝ հուդուդի հանցագործությունները, ինչպիսիք են՝ ալկոհոլի օգտագործումը, շնանալը, ապստամբելը եւ մարդկանց առեւանգելը, պահանջում են պատժելու համար ապացույցների զգալի մակարդակ, օրինակ՝ չորս մուսուլմաններ շնության ականատես են եղել:
Քիսասը իսլամում նշանակում է վրեժխնդիր լինել կամ, օրինակ, մարդասպանի կյանքը խլել կամ վրեժից դրդված ինչ-որ մեկին վիրավորել:
Ախունդզադայի հրամանը եղել է մեկ տարի անց այն բանից, երբ թալիբները վերադարձել են մարդկանց մտրակելու եւ սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակելու իրենց հին մեթոդներին: Ըստ Guardian-ի՝ երկրում կանանց իրավունքների պաշտպանությունը վատթարացել է, քանի որ նրանցից շատերը կորցրել են իրենց աշխատանքը, եւ բոլորը ստիպված են փարաջա կամ հիջաբ կրել տնից դուրս գալիս:




























