Hraparak.am-ը գրում է, որ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները:
«Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու փոխմարզպետի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իր տպավորությամբ արզպետի խորհրդականին տարել են ոստիկանության բաժին:
«Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Քիչ առաջ տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել։
Մենք գրել էինք, որ պարեկներին հարվածողը Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն է, սակայն հետագայում պարզվեց, որ ոչ թե փոխմարզպետն է եղել, այլ մարզպետի խորհրդականը, ականատեսները արտաքին նմանության պատճառով շփոթել են նրանց»,- գրում է լրատվամիջոցը։





























