Սպիտակ տունը «Լեհաստանին հրթիռային հարվածի» որեւէ հաստատում չունի, սակայն ԱՄՆ պաշտոնյաները ներկայումս փորձում են պարզել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում գրել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը տեսել է հաղորդագրությունները (Լեհաստանում հրթիռների ընկնելու մասին), բայց դեռ պարզում է, թե ինչ է տեղի ունեցել։ «Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները Լեհաստանից եւ աշխատում ենք լեհական կառավարության հետ՝ ավելի շատ տեղեկություններ հավաքելու համար: Այս պահին մենք չենք կարող հաստատել հաղորդագրությունները կամ մանրամասները: Մենք կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպիսին կլինեն համապատասխան հետագա քայլերը»։
Ավելի վաղ լեհական ԶԼՄ-ները հայտնել էին նաեւ երկրում երկու մոլորված հրթիռների ընկնելու մասին, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չկա։





























