Առավոտյան ժամը 4-ին մոտ «ենթադրաբար անօդաչու թռչող սարքն» իրականացրել է պայթյուն Օրլովի մարզի Ստալնոյ Կոն գյուղի նավթաբազայում։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը, փոխանցել է «Կոմերսանտը»։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ «Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները»,- գրել է նահանգապետը։ Թե որքանով է վնասվել նավթաբազան՝ նա չի նշել։