Բուլղարիան, Խորվաթիան եւ Ռումինիան կատարել են Շենգենյան գոտի մտնելու պայմանները եւ պետք է օգուտ քաղեն մասնակցությունից՝ «առանց հետագա հապաղման»։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Երկրները զգալի ներդրում են ունեցել Շենգենյան գոտու բնականոն գործունեության մեջ, այդ թվում՝ համավարակի ժամանակ եւ երբ բախվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքներին, հայտարարել է ԵՀ-ն, գրում է Bloomberg-ը։
«Շենգենյան գոտու ընդլայնումը Եվրոպային կդարձնի ավելի անվտանգ, բարգավաճ եւ գրավիչ՝ առանց ներքին սահմանային հսկողության աշխարհում ամենամեծ ընդհանուր գոտու զգալի ընդլայնման հաշվին»,-նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Այս ամսվա սկզբին Եվրախորհրդարանը քվեարկել է Խորվաթիայի՝ Շենգենյան գոտի մտնելու օգտին:




























