Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի փոխարժեքը բարձրանում է համաշխարհային արժույթների նկատմամբ, ինչը սովորաբար բացասաբար է ազդում թանկարժեք մետաղի գնանշումների վրա։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 10,55 դոլարով կամ 0,59 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 765,25 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 1,68 տոկոսով՝ մեկ ունցիան 21,163 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի հանդեպ) բարձրացել է 0,17 տոկոսով՝ 106,47 կետ։ Դոլարի թանկացումը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթով գնելու համար։




























