Ստամբուլում պայմանավորվել են եւս 120 օրով երկարացնել «ցորենի նախաձեռնությունը»։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Կուբրակովը, հաղորդել է «Ուկրինֆորմը»։

«Սեւ ծովով ագրոարտադրանքի անվտանգ տեղափոխման նախաձեռնությունը» երկարացվել է եւս 120 օրով։ Այս որոշումն ընդունվել է հենց նոր, Ստամբուլում։ Նախաձեռնության իրականացման երաշխավորներն են մնում Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ Թուրքիան»,- գրել է նա։

Կուբրակովն ավելացրել է, որ ցորենի նախաձեռնության աշխատանքի սկզբից՝ օգոստոսի 1-ից մինչեւ նոյեմբերի 17-ը, Ուկրաինան արտահանել է ավելի քան 11 մլն տոննա ագրոարտադրանք աշխարհի 38 երկրներ։ Նա նշել է, որ սա զգալի ծավալ է, բայց բավարար չէ։

Նախարարի խոսքով՝ համաշխարհային շուկան առաջիկայում ուկրաինական ագրոարտադրանքը փոխարինելու հնարավորություն չունի։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինան հնարավորություն ունի մեծացնել սեփական պարենի մատակարարումների ծավալն աշխարհի համար։