Ռուսաստանն այլընտրանքային ինդիկատորներ կօգտագործի՝ բարեկամական երկրների հետ պայմանագրերի կնքման ժամանակ ազգային արժույթների փոխարժեքը որոշելու համար՝ հրաժարվելով դոլարի փոխարժեքից, գրում է РБК-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Այժմ ազգային արժույթներով միջազգային հաշվարկների ժամանակ դրանց փոխարժեքը հաշվվում է դոլարով։
Օրինակ, ռուբլով եւ տենգեով հաշվարկների ժամանակ հաճախ ղազախական արժույթի փոխարժեքը որոշվում է ամերիկյան փոխարժեքով, նշում է РБК-ը։
Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ այժմ շուկան պետք է որոշի գլոբալ խնդիրը՝ հարթել համակարգը, որը կարող է ընդմիշտ հրաժարվել ամերիկյան դոլարից։
Մեկ այլ աղբյուր նշում է, որ խնդրի լուծման տարբեր տարբերակներ են մշակվում, այդ թվում՝ արժույթի զամբյուղը,ինչպես նաեւ ազգային արժույթների փոխարժեքները ոսկուն կամ նավթին միացնելը։




























