«Գազպրոմ»-ի կողմից Ուկրաինայի տարածքով Մոլդովա տարանցման համար մատակարարվող գազի ծավալը գերազանցում է ուկրաինա-մոլդովական սահմանին փոխանցվող ծավալը, Telegram-ի իր ալիքում հայտնում է ռուսական ընկերությունը։

««Գազպրոմ»-ը արձանագրում է Ուկրաինայում ռուսական գազի նստեցում , որը «Մոլդովագազ» ընկերության հետ պայմանագրով նախատեսված է մոլդովացի սպառնողների մատակարարման համար։

«Գազպրոմ»-ի կողմից «Սուջա»  գազաչափական կայան մատակարարվող գազը  Ուկրաինայի տարածքով Մոլդովա տարանցման համար, գերազանցում է Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանին մատակարարվող գազի ֆիզիկական ծավալը։

Նոյեմբերի 21-ին «Մոլդովագազը» պայմանագրի համաձայն «Գազպրոմ»-ին վճարել է նոյեմբերի ամսվա մատակարարումների մի մասի համար։

Փաստացի մատակարարվող ռուսական գազի ծավալը, որի նկատմամբ խախտվել է նոյեմբերի ընթացիկ մատակարարումների վճարումը, կազմում է 24,945 մլն խմ գազ։ Ուկրաինայի տարածքում նստեցման ընդհանուր կուտակված ծավալը կազմում է 52,52 մլն խմ գազ։