Այսօր` սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանին (Thierry Mariani):
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ֆրանսիացի նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ իր հայ պաշտոնակցին:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:



























