Այս տարվա 11 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,4 տոկոս, իսկ նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 13,8 տոկոս:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա 11 ամիսների տվյալներով առեւտուրն աճել է 16,2 տոկոսով (այս տարվա նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ՝ 22,1 տոկոսով), շինարարությունը՝ 13,9 տոկոսով (նոյեմբերը նոյեմբերի նկատմամբ՝ 11,3 տոկոսով), ծառայությունների ոլորտը 28,2 տոկոսով (նոյեմբերը նոյեմբերի նկատմամբ՝ 30,9 տոկոսով), արդյունաբերությունը՝ 8,4 տոկոսով (նոյեմբերը նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 2,3 տոկոսով նվազում):

Հունվար-նոյեմբերի տվյալներով գնաճը կազմել է 8,7 տոկոս, իսկ նոյեմբերը՝ նոյեմբերի համեմատ՝ 8,8 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 11 ամիսներին աճել է 67,8 տոկոսով, իսկ հոկտեմբերը՝ հոկտեմբերի համեմատ՝ 74,5 տոկոսով:

Արտահանումը 11 ամիսների տվյալներով աճել է 75.2 տոկոսով (նոյեմբերին՝ 95,8 տոկոսով), իսկ ներմուծումն աճել է 63,6 տոկոսով (հոկտեմբերին՝ 63,9 տոկոսով):

14.jpg (89 KB)