Մետրոյի նոր կայարանի շինարարարությունը նախագծման փուլում է, շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Դրանք դեռ հեռու են սկսվելուց։ Այս մասին Երեւանի ավագանու դեկտեմբերի 27-ի նիստում ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչեւ այժմ չի կառուցվել մետրոյի նոր կայարանը, ինչը երկար տարիներ խոստանում է կառավարող ուժը։

Նա նշել է, որ մետրոյի նոր կայարանը չկա, չնայած մինչ այժմ ծախսվել է 1,8 մլրդ դրամ։

«Նախատեսված է, որ նախագիծը պատրաստ կլինի 2023թ. ամռանը։ Դրանից հետո կքննարկվեն շինարարության ֆինանսավորման աղբյուրները»,- նշել է քաղաքապետը։