Այժմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում ներդրվում է էլեկտրոնային հերթերի համակարգի պիլոտային ծրագիր։ Դեկտեմբերի 27-ին Երեւանի ավագանու նիստում այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։

Նա հավելեց, որ մեկ ամսվա ընթացքում ծրագիրը կավարտվի։

«Դրանից հետո հաշված ամիսների ընթացքում այս համակարգը կադապտացվի մյուս պոլիկլինիկաներում»,- ասաց պաշտոնյան։