Երկուշաբթի առավոտյան պղնձի արժեքը բարձրանում է 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումները պահպանվում են Չինաստանում պահանջարկի եւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի էժանացման հետ կապված լավատեսությամբ։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,18 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,9 695 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 2,57 տոկոսով՝ 8 589,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,77 տոկոսով՝ 2 295,5 դոլար, ցինկինը՝ 0,62 տոկոսով՝ 3 023,5 դոլար։