Չինաստանի բանակի զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Թայվանի մոտակայքում, կոչված են կանխելու արտաքին ուժերի միջամտությունը կղզու շուրջ տիրող խաղաղ իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զորավարժություններն ուղղված էին Թայվանի նեղուցի շուրջ տիրող խաղաղ իրավիճակին արտաքին ուժերի միջամտության դեմ», — նշել է նա։

Չինաստանի ԱԳՆ-ն նաեւ ընդգծել է, որ Պեկինը թույլ չի տա կրկին փորձել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական խաղերի ասպարեզի։ Նրա խոսքով՝ «Չինաստանի ժողովուրդն ավելի քան մեկուկես դար պայքարում է իմպերիալիզմի, հեգեմոնիայի եւ գաղութատիրության դեմ՝ վճռականորեն պաշտպանելով պետական ​​ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային արժանապատվությունը»։