Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ երկիրը ներկայումս չի պատրաստվում Leopard 2 տանկեր ուղարկել Ուկրաինա, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Գերմանիան անցյալ շաբաթ հայտարարել է, որ Կիեւ է ուղարկում Marder հետեւակի մարտական ​​մեքենաներ:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը նախկինում չի բացառել ապագայում Կիեւին Leopard տանկեր մատակարարելու հնարավորությունը։

Գերմանիայի կառավարությունն իր գործընկերների հետ համապատասխան որոշումներ է կայացնում ռազմաճակատում իրադարձությունների զարգացմանը համապատասխան՝ «Ուկրաինային առավելագույն աջակցություն ցուցաբերելու համար», - նշել է նա։