Իսրայելի ազգային անվտանգության նոր ծայրահեղ աջակողմյան նախարար Իթամար Բեն Գվիրը ոստիկանությանը հրահանգել է հանել պաղեստինյան դրոշները հասարակական վայրերից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իսրայելի օրենսդրությունը չի արգելում պաղեստինյան դրոշների առկայությունը, սակայն ոստիկաններն ու զինվորներն իրավունք ունեն դրանք իջեցնել, երբ կարծում են, որ հասարակական կարգին սպառնացող վտանգ կա:
Բեն Գվիրն ասել է, որ Պաղեստինի դրոշը ծածանելն «ահաբեկչությանն աջակցող ակտ է»․ «Չեն կարող լինել ահաբեկիչների դրոշներ ծածանող, ահաբեկչություն հրահրող եւ խրախուսող օրինախախտներ, ուստի ես հրամայեցի հանել ահաբեկչությանը սատարող դրոշները հանրային տարածքից եւ վերջ տալ Իսրայելի նկատմամբ հրահրող գործողություններին»:
Իսրայելում արաբները կազմում են բնակչության մոտ մեկ հինգերորդը, եւ նրանց մեծ մասը պաղեստինցիների ժառանգներ են, որոնք մնացել են նորաստեղծ պետությունում 1948 թվականի անկախության պատերազմից հետո:



























