Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Շթայեն մեղադրել է Իսրայելի նոր ծայրահեղ ազգայնական կառավարությանը՝ «օկուպացիայի դեմ պայքարի նույնիսկ ամենաանբռնազբոս միջոցները» արգելափակելու մեջ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:
Մոհամմադ Շթայեի մեկնաբանությունները հնչում են նոր կառավարության իշխանության գալուց ի վեր՝ իսրայելական պատժիչ միջոցների ֆոնին: Այս միջոցառումների շրջանակներում արգլվել է հասարակական վայրերում պաղեստինյան դրոշի առկայությունը: Իսրայելը պաղեստինցի պաշտոնյաներին զրկել է VIP-ի արտոնություններից եւ լուծարել պաղեստինցի ծնողների հանդիպումը, որի ընթացքում քննարկվում էր նրանց երեխաների կրթության հարցը:
Իսրայելի անվտանգության նախարար Բեն Գվիրը ոստիկանությանը հրահանգել է արգելել Պաղեստինի դրոշի օգտագործումը։
Դա նոր կառավարության վերջին արձագանքն էր այն բանից հետո, երբ պաղեստինցիները պնդել են, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինն իր կարծիքը տա Իսրայելի կողմից Արեւմտյան ափի 55-ամյա ռազմական օկուպացիայի վերաբերյալ:
Շթայեն Haaretz-ին ասել է, որ Իսրայելի պատժամիջոցներն ուղղված են Պաղեստինի ինքնավարության փլուզմանը եւ սարսափելի հետեւանքներ կունենան․ «Մենք իրավունք ունենք բողոքելու եւ աշխարհին ասելու, որ ցավում ենք։ Իսրայելը ցանկանում է արգելել օկուպացիայի դեմ պայքարի նույնիսկ ամենա ոչ բռնի ձեւերը»:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարի օգնական Ահմադ Ալդիկը նշել է, որ «Իսրայելի կառավարությունը բացահայտ պատերազմ է մղում Պաղեստին պետության խորհրդանիշների դեմ»։
«Սա ուժեղացնում է Իսրայելի կառավարությանը հետապնդելու եւ բոլոր միջազգային հարթակներում նրան պատասխանատվության ենթարկելու մեր պնդումը», - ասել է Ալդիկը:



























