Մեծ Բրիտանիան առաջին անգամ դիտարկում է Ուկրաինային տանկեր մատակարարելու հնարավորությունը, հայտնում է Sky News-ը՝ հղում տալով անանուն աղբյուրներին։
«Մի քանի շաբաթ է, ինչ բանակցություններ են ընթանում բրիտանական բանակի «Challenger 2» գլխավոր մարտական տանկն Ուկրաինա մատակարարելու հարցի շուրջ»,- հայտնում են պորտալի աղբյուրները։
Տանկերի մատակարարումը նշանակալից քայլ կլինի Ուկրաինային արեւմուտքի աջակցության հարցում, սակայն բրիտանական կառավարությունը դեռեւս վերջնական որոշում պետք է կայացնի այդ հարցում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան կարող է առաջարկել մոտ 10 «Challenger 2» տանկ։
«Challenger 2»-ը մարտական տանկ է, որը նախատեսված է այլ տանկերի վրա հարձակվելու համար, այն ծառայում է բրիտանական բանակին 1994 թվականից: Բրիտանական բանակի տվյալներով՝ այն տեղակայվել է Բոսնիա եւ Հերցեգովինայում, Կոսովոյում եւ Իրաքում։



























