Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մեւլյութ Չավուշօղլուի եւ Ֆեյսալ Միկդադի հանդիպման պայմանները մշակվում են մինչեւ վերջնական համաձայնեցվեն, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը։

«Հանդիպման ժամկետները ճշտվում են։ Դրանք դեռեւս վերջնական չեն»,- ասել է աղբյուրը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ առաջիկա օրերին ԱՄԷ-ում։