Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է GT-R թարմացված սպորտային մեքենան։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։ Նորույթը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա գարնանը։

Նշվում է, որ մեքենան ունի ռադիատորի նոր ճաղավանդակ, փոխվել է առջեւի բախարգելը։ Արդիականացվել են նաեւ հետեւի բախարգելը եւ բեռնախցիկի կափարիչի հակաթեւը:

Թարմացված Nissan GT-R-ը համալրված է 3,8 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչով՝ 570 ձիաուժ հզորությամբ, ռոբոտացված փոխանցուման տուփով եւ լիաքարշակ համակարգով։ Ընկերությունը հայտարարել է նաեւ Nismo-ի տարբերակի մասին, որը ստացել է նմանատիպ շարժիչ, սակայն հատուկ կարգավորումով, որը հզորությունը մեծացնում է մինչեւ 600 ձիաուժ։