Վանա լճի մակարդակի իջնելու հետեւանքով ուրարտական ժամանակաշրջանի տաճարի հետքեր եւ գետնափոր գերեզմաններ են հայտնաբերվել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Վանա լճի ջրի մակարդակի իջեցման հետեւանքով Արճեշի հատվածում տեղացիները հետաքրքիր կառույցներ են նկատել ջրից դուրս եկած եւ դիմել են Վանի Հարյուրամյա համալասրանի ուսումնասիրողներին։

Վանի թանգարանի տնօրեն եւ Հարյուրամյա համալսարանի դասախոս Ռաֆետ Չավուշօղլուն նշել է, որ տարածաշրջանում հնագիտական կառույցներ հայտնաբերելու նպատակով իրականացվել են պեղումներ Մադավանքի շրջանում։

Նա շեշտել է, որ Վանա լճի մակարդակի իջնելու հետեւանքով այդ տարածքներում հայտնաբերվել է ուրարտական տաճար եւ երեք սենյակից բաղկացած գերեզմաններ։

n1.jpg (115 KB)

n2.jpg (89 KB)