ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն հստակ պատկերացում չունի, թե ով է ներգրավված Իրանի Սպահանում գտնվող գործարանի հարձակմանը։
«Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետեւում եւ կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Մենք հետեւում ենք Իրանից ստացվող լուրերին...»,- ընդգծել է Ստանոն։
Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է զուսպ լինեն նոր էսկալացիա թույլ չտալու համար։
Հունվարի 28-ի երեկոյան հզոր պայթյուն էր որոտացել Սպահանում։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դա անօդաչուների «ձախողված հարձակում էր»: Իրանական լրատվամիջոցները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մասին։





























