Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:

Անդրադարձել են նաև համագործակցության հարցերի: