Լոնդոնի ոստիկանության նախկին աշխատակիցը երեքշաբթի օրը դատապարտվել է նվազագույնը 30 տարի ժամկետով ցմահ ազատազրկման՝ 17 տարվա ընթացքում տասնյակ կանանց բռնաբարության եւ նրանց հանդեպ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է ABC News-ը։
Քաղաքային ոստիկանության 48-ամյա աշխատակից Դեւիդ Քերիկը հունվարին խոստովանել է, որ ինքը սերիական բռնաբարող է եղել:
Դատախազությունը կատարվածն անվանել է ոստիկանության գործող աշխատակցի հետ կապված ամենացնցող դեպքերից մեկը։
Քերիկը, որը ոստիկանությունում աշխատանքի է անցել 2001 թվականին, իրեն մեղավոր է ճանաչել 49 հանցագործությունների մեջ, ներառյալ բռնաբարության 24 դեպքերը, բռնաբարության փորձը եւ անօրինական ազատազրկումը: Նրա հանցագործությունները կատարվել են 2003-2020 թվականներին։





























