Երուսաղեմում անհայտ անձը մեքենայով մխրճվել է ավտոբուսի կանգառում մարդկանց մեջ, ինչի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։
«Երուսաղեմում գրոհի կասկած կա։ Օրերս հաղորդում է ստացվել, որ Երուսաղեմի Ռամոտ խաչմերուկում ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոբուսի կանգառին։ Միջադեպի հետեւանքով մի քանի տուժածներ կան։ Կասկածյալը տեղում վնասազերծվել է, եւ դեպքի վայր է հրավիրվել մեծ ոստիկանական ուժ»,- ասվում է Twitter-ում ոստիկանության հաղորդագրության մեջ։
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետեւանքով վեցամյա երեխա է մահացել։




























