Ամերիկյան խորհրդատվական J.D. Power գործակալության փորձագետների զեկույցի համաձայն՝ Lexus-ի մեքենաները ճանաչվել են 2023 թվականի ամենահուսալի մեքենաները: Գործակալությունը հարցում է անցկացրել երեք տարվա վաղեմության մեքենաների 30 հազար սեփականատերերի շրջանում։

Այս տարվա հուսալիության վարկանիշում Lexus-ը ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով նաեւ պրեմիում ապրանքանիշերի ցանկի առաջին տեղը: Այս անվանակարգում հաջորդում են Genesis-ը, Cadillac-ը եւ BMW-ն:

Զանգվածային սպառման մեքենաների շրջանում առաջատարը Kia-ն է, որին հաջորդում են Buick-ը, Chevrolet-ը, Mitsubishi-ն, Toyota-ն, Hyundai-ն, Mini-ն եւ Nissan-ը: Ցուցակը եզրափակում են Mercedes-Benz-ը, Ford-ը, Audi-ն, Lincoln-ը եւ Land Rover-ը:

Հուսանիության ամենաբարձր ցուցանիշը մոդելների շարքում ստացել են Toyota C-HR-ը եւ Lexus RX-ն։ Առանձին հատվածներում հաղթող են ճանաչվել Kia Forte-ն, BMW 4 Series, Mini Cooper-ը եւ Kia Optima-ն:

J.D. Power-ի վարկանիշային աղյուսակը կազմվել է ըստ այն խնդիրների, որոնց բախվել են մեքենաների սեփականատերերը շահագործման երեք տարիների ընթացքում։