Վաճառքի է հանվել Shelby 427 Cobra 1966 յուրօրինակ դասական սպորտային մեքենան, գրում է Motor-ը։
Cobra-ներն ավանդաբար գնահատվում են ամերիկյան մեքենաների սիրահարների կողմից, սակայն ԱՄՆ-ում վաճառվող Shelby 427 Cobra-ն նույնպես պատմական արժեք ունի:
1966 թվականին արտադրված Shelby 427 Cobra-ն արտադրված 998 մեքենաներից մեկն է եւ մեկը պարույրաձեւ զսպանակներով 343 Cobra 427-ներից:
Մեքենան ունեցել է մի քանի սեփականատեր, մասնակցել է ամերիկյան Laguna Seca Raceway-ի, Road America-ի եւ Watkins Glen-ի խորհրդանշական ուղու մրցավազքերին, գույնը փոխվել է եւ վթարի է ենթարկվել: Shelby 427 Cobra-ն ունեցել է գործարանային սեւ գույն, այնուհետեւ այն ներկել են կարմիր, եւ վերջում մեքենան դարձել էմուգ կապույտ է՝ սպիտակ գծերով։
Այս գունավորումն ընտրել է սպորտային մեքենայի նախավերջին սեփականատերը՝ Ford-ի նախագահ Ջիմ Ֆարլին, ով նման կերպ հարգանքի տուրք է մատուցել իր 289 Cobra-ին։ Ֆարլին այս մեքենան վաճառել է Guns N' Roses ռոք խմբի մենակատար Էքսլ Ռոուզին։





























