Փետրվարի 14-ին, ժամը 04։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։31-ին, մարվել՝ 04։42-ին։ Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։