Փետրվարի 17-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել Ողջի գետը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: