Volkswagen Tiguan էլեկտրական քրոսովերը կհայտնվի երեք տարի անց: Tiguan էլեկտրամոբիլի առանձնահատկությունն ավելի ավանդական դիզայնն է՝ վառելիքային քրոսովերների ոգով, գրում է Motor-ը։
Վառելիքով աշխատող Volkswagen Tiguan-ի երրորդ սերունդը կհայտնվի այս տարի՝ քրոսովերը կպահպանի MQB Evo հարթակը: Սա նշանակում է, որ համանուն մոդելների «ազգակցականությունը» ձեռք կբերվի միայն դիզայներական հնարքների միջոցով, իսկ տեխնոլոգիական նմանությունը նվազագույն կլինի։ Նոր Tiguan-ը նախատեսվում է հավաքել Վոլֆսբուրգի գործարանում։
Գերմանացի լրագրողները կարծում են, որ նոր էլեկտրական մեքենան կլինի միջանկյալ մոդել, որը կլրացնի այն բացը, որն առաջացել է Trinity էլեկտրական մեքենաների նախագծի ուշացման պատճառով։ Նախատեսված 2026-ի փոխարեն SSP հարթակում մեքենաները կցուցադրվեն միայն տասնամյակի վերջում. մեղավորը ծրագրային ապահովման մշակման հետ կապված խնդիրներն են։





























