Փետրվարի 28-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչու սարքեր կիրառել Կրասնոդարի երկրամասում եւ Ադիգեայի Հանրապետությունում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու համար, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի պաշտոնական ալիքում: ՌԴ ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել հարձակումը։ 

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ երկու անօդաչուները կորցրել են կառավարումը եւ շեղվել թռիչքուղուց։ Մեկ անօդաչու սարք ընկել է դաշտը, մյուսը՝ շեղվելով հետագծից, վնաս չի հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ъ-Юг»-ի հաղորդմամբ՝ անցած գիշեր անհայտ թռչող սարքն ընկել է Ադիգեայի Նոր Հանրապետության շրջանում, ոչ մեծ վնաս է հասցրել ֆերմայի շենքին։ Երեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթաբազայում, հրդեհ է բռնկվել տնտեսական շինությունում, նավթի պահեստարանները չեն տուժել: