Պուտինն ԱԴԾ-ին հանձնարարել է արգելապատնեշ տեղադրել Ուկրաինայից ՌԴ տարածք դիվերսիոն խմբերի ճանապարհին եւ  կանխել զենքի ապօրինի ներմուծումը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«ԱԴԾ սահմանապահ ծառայության հատուկ հսկողության տակ պետք է լինի պետական սահմանի ռուս-ուկրաինական հատվածը։ Այժմ այնտեղ տեղակայված է խմբավորում, որը ներառում է սահմանապահ մարմինների, ԱԴԾ ավիացիայի, զինված ուժերի եւ Ռոսգվարդիայի ստորաբաժանումներ։ Ձեր խնդիրն է արգելապատնեշ տեղադրել դիվերսիոն խմբերի ճանապարհին, կանխել Ռուսաստանի տարածք ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու փորձերը»,-ասել է Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստի ժամանակ։  

Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ ԱԴԾ-ն աջակցի զինված ուժերին եւ Ռոսգվարդիային հատուկ ռազմական գործողության խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ զինվորական կազմավորումների հակահետախուզական ապահովման, օպերատիվ նշանակալի տեղեկատվության արագ փոխանակման հարցում։

Պուտինն ընդգծել է, որ» պետք է ավելի հստակ կարգավորվի սահմանով փախստականների, ինչպես նաեւ զինվորական շարասյունների, ռազմական տեխնիկայի, հումանիտար եւ շինարարական բեռների անցման համակարգը»։