2022 թվականին Ռուսաստանում մանրածախ առեւտրի անկումը առավելագույնն է 2015 թվականից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
Գործակալության նյութի համաձայն՝ տարվա ընթացքում վաճառքների թվի ընդհանուր անկումը կազմել է 6,7 տոկոս: Միեւնույն ժամանակ, ըստ Ռոսստատի տվյալների, դեկտեմբերին այդ ցուցանիշը հասել է 10,5 տոկոսի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, հունվարին այն տարեկան կտրվածքով կարող է հասնել 10,7 տոկոսի։ Նշվում է, որ անկումը նկատվում է արդեն տասներորդ ամիսն անընդմեջ, ինչը չի եղել անգամ 2020 թվականի COVID-19-ի համավարակի ժամանակ։
Ըստ Bloomberg Economics-ի տնտեսագետ Ալեքսանդր Իսակովի, արեւմտյան պատժամիջոցները ռուսական մանրածախ առեւտուրը հետ են մղել ավելի քան 10 տարով, եւ կենսամակարդակի նվազման պատճառով մոտ ապագայում արդյունքների բարելավում պետք չէ սպասել:




























